|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այս տարի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերջապես կհիմնանորոգվի: Yerkir.am-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը նշել էր, որ, նախնական հաշվարկների համաձայն, 7-8 մլն եվրո կտրամադրվի թատրոնի վերանորոգման համար:
Կառավարությունն այսօր համաձայնեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին տեխնիկական, լուսային և ձայնային վերազինման նպատակով գումար հատկացնել: Թատրոնի վերազինման համար կտրամադրվի 7 մլն եվրո` Ավստրիայի կառավարության կողմից արտոնյալ պայմաններով հատկացվելիք վարկային միջոցների շրջանակներում:
Նախատեսվում է մինչև 2015 թ. հուլիս-օգոստոս ամիսն ավարտել թատրոնի բեմի տեխնիկական, լուսային և ձայնային վերազինումը, որի արդյունքում դրանք կհամապատասխանեն համերգասրահներին և թատրոններին ներկայացվող միջազգային չափանիշներին: