|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Դավթաշեն վարչական շրջանում «Ո՛չ թալանին» կարգախոսով իրականացվող ակցիայի ժամանակ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանն ուշադրություն է հրավիրել այնտեղ գտնվող այգու խնդրի վրա։
Նա ընդգծել է, որ Դավթաշենի այգին վերջին մեկ տարում չի գործում, և սա այն դեպքում, երբ այն վերանորոգելու համար նախորդ տարի որոշում է կայացվել հատկացնել 437 միլիոն դրամ կամ շուրջ 1 մլն 100 հազար դոլար։ Դրանից 100 մլն դրամն արդեն իսկ հատկացվել է։
Վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեին այս տարվա մայիսին, սակայն այգին դեռ անմխիթար վիճակում է, աշխատանքներն ավարտին հասցնելու միտում անգամ չկա։
«Այս այգու համար այդքան մեծ գումար հատկացնելը թալան է»,-ասել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը։