Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում, երբ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացնում էր 2014թ. բյուջեի կատարողականը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց նրան նախագահի պետական այցերի մասին: «Դուք նշեցիք, որ 22 պետական այց է եղել հաշվետու տարում, ի՞նչ գումար է ծախսվել այս այցերի ժամանակ: Եվ գաղտնիք չէ, որ բազմաթիվ ՀԿ-ներ գործունեություն են ծավալում, և նախագահի աշխատակազմը ինչ գումար է հատկացնում այս ՀԿ-ներին: Ի՞նչ ծավալի գործունեություն են ծավալում այդ ՀԿ-ները և ինչ արդյունավետությամբ»,- հարցրեց պատգամավորը:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ գործուղումների ու շրջագայությունների մասով նախագահի աշխատակազմին հատկացված է եղել 579 միլիոն 133 հազար դրամ, տարեկան ճշտված պլանը կազմել է 727 միլիոն դրամ: «Նախորդ տարվա համեմատ` գործուղումների ծախսերն աճել են 30 տոկոսով, ինչը պայմանավորված է գործուղումների քանակի աճով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀԿ-ներին, Վիգեն Սարգսյանը նշեց, որ 2014թ. բյուջեով հատկացվել է 100-ական միլիոն դրամ ծխելու դեմ պայքարի և շրջակա միջավայրի պահպանության, քաղաքական կուսակցություններին աջակցության ծրագրերին: Նա հավելեց, որ ՀԿ-ներին դրամաշնորհները տրվում են մրցութային կարգով: