| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բելգիայում` ծաղկող բեգոնիաների երկրում, որպեսզի ցույց տան այդ սքանչելի ծաղիկները ողջ աշխարհին, 1971 թվականից մայրաքաղաք Բրյուսելում հսկայական ծաղկե գորգ են «փռում» Grand Place հրապարակում` մի քանի հարյուր քառակուսի մետր մակերեսով:
Ավանդական ծաղկե փառատոնը տեւում է 4 օր: Ծաղկե գորգի ստեղծման վրա ծախսվում է 2 տարի: Մտածված պատկերը ծաղիկներով պատկերելու համար ընդամնեը 4 ժամ է ծախսվում. հարյուրավոր փորձառու այգեգործներ եւ կամավորներ են աշխատում դրա համար: Ամեն անգամ ստեղծվում է հստակ թեմատիկ ուղղվածություն ունեցող գորգ:
Այս տարի 60 հազար բեգոնիաները 1800 քմ տարածքի վրա պատկերեցին Բելգիայի եւ Ճապոնիայի 150-ամյա բարեկամությունը: Ոճաբանները պատկերել էին տարվա 4 եղանակները` բելգիական եւ ճապոնական ոճերի միահյուսմամբ:
Flower Carpet փառատոնը մեկնարկեց օգոստոսի 12-ին` Ջակոմո Պուչինիի «Տիկին Բաթերֆլայ» օպերայի հնչյունների ներքո եւ ավարտվեց գունեղ հրավառությամբ:






