| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Աշխարհի ամենահին՝ մ.թ.ա. 5-3 դարերով թվագրվող գորգը, համարվում է «Պազըրըկ»-ը, որը հրաշքով պեղվել է Սիբիրի սառեցված դամբաններից: Այս խորհրդավոր գորգը՝ քառակուսի խավով, շատ մասնագետների կարծիքով, ունի հայկական ծագում, հայտնում է vstrokax.net-ը:
Հին գորգերի ականավոր գիտակ Ուլրիխ Շուրմանը գտածոյի մասին ասում է. «Ելնելով առկա փաստերից և ապացույցներից ՝ ես համոզված եմ, որ «Պազըրըկ» գորգը հուղարկավորության պարագա էր և, ամենայն հավանականությամբ, հայկական արհեստագործության գլուխգործոց է»:
Երբ Էրմիտաժի քիմիկոսներն ու ներկերի մասնագետները զննում էին «Պազըրըկ» գորգը, եզրակացություն արվեց, որ գորգում օգտագործված կարմիր թելերը ներկված են հայկական որդան կարմիրով, որը հնում տարածված է եղել Արարատյան դաշտավայրում:

Ավելին՝ «Պազըրըկ» գորգը ստեղծելու համար կիրառված տեխնիկան համապատասխանում է կրկնակի հանգույցների՝ հայկական տեխնիկային: Այս տեխնիկան Իրանի գորգագործության մի քանի կենտրոններում հայտնի է որպես «Արմանի բաֆֆ», այսինքն ՝«հայկական գործ»:
Նշվում է նաև, որ Հայաստանում սիմետրիկ հանգույցներով հյուսված նման գորգերի բեկորներ, որոնք նման են «Պազըրըկ» գորգին, հայտնաբերվել են Կարմիր բլուրում:


