| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
 Այսօր` սեպտեմբերի 28-ին, ժամը  11.15-ին,  ոստիկանության Էրեբունիի բաժնում հաղորդում է ստացվել, որ   Արցախի փողոցի թիվ 63/1 հասցեում մարդ են սպանել:    Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը քարի վերամշակման արտադրամասի  տարածքում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել է  արտադրամասի տնօրեն, 73-ամյա Շալիկո Եղինյանի դիակը` գլխի շրջանում բութ  գործիքով հասցված վնասվածքների հետքերով:   Նույն օրը` ժամը 11.20-ին, բաժին է ներկայացել 57-ամյա Սուրեն Բ.-ն եւ  հայտարարել, որ ժամը 10.30-ի սահմաններում, արտադրամասի աշխատանքները  կազմակերպելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ինքն է երկաթյա լինգով  հարվածել Եղինյանի գլխին:   Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է  հանցագործության գործիք լինգը: Նշանակվել է դատաբժշկական  փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: