կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-19 10:00
Հասարակություն

«Սևան» ազգային պարկը ծածկվում է աղբով, մոտակայքում անտանելի գարշահոտ է. «Հրապարակ»

 «Սևան» ազգային պարկը ծածկվում է աղբով, մոտակայքում անտանելի գարշահոտ է. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.«Սևանա լիճն այս տապին ամենագրավիչ վայրերից մեկն է։ Մինչ քոթեջների տերերը բողոքում են, որ այս տարի հանգստացողները պակասել են, դրան հակառակ, հանրային լողափներում մարդկանց պակաս չկա։ Բայց այստեղ էլ տեր ու տիրական չկա՝ մաքրություն անող չկա։ Այս աղբակույտերը Սևանի ափամերձ հատվածում են։ Մոտակայքում անտանելի գարշահոտ է տիրում։ Սա վարակի բուն է՝ սանիտարահիգիենիկ առումով խիստ վտանգավոր։ Հանգստացողներից մեկն ասաց, որ աղբը թափում են հիմնականում մասնավոր քոթեջներում հանգստացողները, իսկ աղբահանություն չի կատարվում, չնայած այն բանին, որ քոթեջների տերերն աղբահանության համար վճարում են։ Տարածքը պատկանում է «Սևան» ազգային պարկին։ Գտնվում է Սևանի հիվանդանոցից դեպի հանրային լողափ տանող ճանապարհին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։