կարևոր
4348 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-28 20:41
Քաղաքական

Ստրկության ու նվաստացման գարշահոտ է գալիս․ մենք այդ ճանապարհով չենք գնալու․ Տարոն Տոնոյան

ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինները, կառույցի հայաստանյան ու Սփյուռքի ներկայացուցիչները, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության  անդամներն ու քաղաքացիներ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 106-ամյակի առիթով այցելել են Արամ Մանուկյանի հուշարձանին ու ծաղիկներ խոնարհել։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը Yerkir.am-ի հետ զրույցում կարևորեց Արամ Մանուկյանի դերը պայքարի ու պետականակերտման գործում՝ նշելով, որ այն ինչ այսօրվա իշխանականներն են անում լրիվ հակառակն է․ գնում են խաղաղության մուրալու ճանապարհով, որից ստրկության ու նվաստացման գարշահոտ է գալիս։ Վստահեցրեց՝ մենք այդ ճանապարհով չենք գնալու։

Մանրամասն՝ տեսանյութում