Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Հրապարակը» գրում է. «Օրերս Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասում էր, որ 90-ականների համեմատ այսօրվա իշխանությունը 4 անգամ մեծացրել է պետական կառույցների մեքենաների պարկը: Իսկ դա ոչ միայն նշանակում է թանկ մեքենաներ, այլև սպասարկում, խնամք, վարորդներ: Այս վարակն այնպես է տարածվել, որ բոլոր օղակներում մեքենաները նորացնելու, նոր և ժամանակակից մոդելներ ձեռք բերելու մարմաջ է առաջացել: Անգամ գործածության համար պիտանի, բավականին լավ վիճակում գտնվող մեքենաները փոխարինվում են նոր մոդելներով: Բայց այս հիվանդությունը միայն կառավարամերձ շրջանակներում չի տարածված, այլև իջել-հասել է գիտական շրջանակներ:
Պետական գնումների ցանկն ուսումնասիրելիս պարզեցինք, որ լավ մեքենաներից օգտվելու ցավը նաև գիտնականներին է պատել: Այսպես, Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը մեքենայի ձեռքբերման մրցույթ է հայտարարել և մարտի 31-ին պայմանագիր է կնքել «Մուրան» ՄՊԸ-ի հետ՝ 6 միլիոն 950 հազար դրամանոց մեքենա ձեռք բերելու մասին: Հաջորդը, ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտը նույն գործողությունն արել է «Եվրովագեն» ընկերության հետ և 7 միլիոն 500 հազար դրամանոց մեքենա գնելու պայմանագիր կնքել: Այսինքն, մի ինստիտուտ, որի ՕԳԳ-ն ոչ մեկին հայտնի չէ, և որտեղ մարդկանց 50 հազար դրամ աշխատավարձ են տալիս, տնօրենին պետք է սպասարկի 15 հազար դոլարանոց մեքենա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։