կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-18 10:10
Հասարակություն

Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարն ամբաստանյալի կարգավիճակում է. «Ժողովուրդ»

Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարն ամբաստանյալի կարգավիճակում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է.«ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Պարզվում է՝ 2012 թվականի դեկտեմբերի 27-ի հրամանի համաձայն՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Պողոսյանը, որը ունեցել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կազմակերպական– տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, հիմա ամբաստանյալի կարգավիճակում է։

 «Ժողովուրդ»–ը պարզեց, որ 2016 թվականի մայիսի 12-ին Արաբկիր և Քանաքեռ– Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը նոր քրեական գործ է ուղարկել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Պողոսյանի նկատմամբ գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով։

 Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է պաշտոնեական անփութությանը. «Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»։

 Թե կոնկրետ ինչ է արել Գուրգեն Պողոսյանը, «Ժողովուրդ»–ին չհաջողվեց դետալներով պարզել։ Միայն հայտնի է, որ այս գործով դատավոր է նշանակվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։

 ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Պողոսյանի նկատմամբ խափանման միջոցը ընտրվել է քաղաքից չբացակայելու  մասին  ստորագրությունը»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։