|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Մեր տեղեկություններով Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը վերջերս իր որդուն նշանակել է «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն: Հիշեցնենք, որ այս ՊՈԱԿ-ը գտնվում է կոմիտեի համակարգում, այսինքն անմիջապես Մ. Սարգսյանի ենթակայության ներքո: Եվ այս դեպքում վերջինս լինելու է որդու ղեկավարը: Մենք փորձեցինք այս լուրը ճշտել նաև ՊՈԱԿ-ից, որտեղից պատասխանեցին, որ ունեն նոր փոխտնօրեն՝ Գրիգոր Սարգսյանը, որը հիմա Հայաստանում չէ, գործուղման է: Բայց հրաժարվեցին մեկնաբանել, որ նա Կադաստրի պետական կոմիտեի նախագահի որդին է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։