կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-22 19:14
Հասարակություն

Կադաստրի կոմիտեի ղեկավարն աշխատանքային ժամին, ծառայողական մեքենայով ՔՊ-ի քարոզով է զբաղված․ ահազանգ

Կադաստրի կոմիտեի ղեկավարն աշխատանքային ժամին, ծառայողական մեքենայով ՔՊ-ի քարոզով է զբաղված․ ահազանգ

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում մարտի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն: Մարտի 2-ին մեկնարկած քարոզարշավի ավարտին մնացել է 3 օր։

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը քարոզարշավի ընթացքում բազմաթիվ խախտումներ և ապօրինություններ է թույլ տալիս, դրանց 168.am-ը պարբերաբար անդրադառնում է։

Վեդի խոշորացված համայնքի մեր աղբյուրները հայտնում են, որ ՔՊ-ի՝Վեդիի համայնքապետի թեկնածու, ինչպես մարզի բնակիչներն են նրան բնորոշում՝ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը հասկացել է, որ պարտվում է, դրա ապացույցը իր նշանակած գյուղապետերի միջոցով հավաքագրած ցուցակներում են արտացոլված։ Ուստի թիմակիցների մոտ խայտառակ չլինելու համար ամեն քայլի գնում է:

«Կոկորդիլոսագետը ՔՊ-ի նեղ շրջապատում գլուխ է գովացել, թե՝ ձև չկա, հաղթելու եմ, դրա համար էլ ամենալկտի քայլերին գնում է։

Տեսավ, որ իր նշանակած գյուղապետերը համայնքներում եղանակ չեն փոխում, անցել է այլ պաշտոնյաների միջոցով ձայներ կորզելու տարբերակին։ Այդ հարցում իրեն տեղը տեղին օգնում է Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարը»,-ասաց մեր զրուցակիցը, ապա պատմեց.

«Այսօր ժամը 16։00-ին Փոքր Վեդիում էինք, Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն իր ծառայողական մեքենայով՝ 021 LL 55 պետհամարանիշերով,եկավ, մտավ գյուղապետարան։ Չգիտեմ՝ արձակուրդո՞ւմ է, թե՞ ոչ, բայց եթե անգամ արձակուրդում է ու Գարիկի քարոզով է զբաղվում, ի՞նչ իրավունք ունի ծառայողական մեքնայով գա-գնա։ Ինքն Այգեվանում էլ է մասնակցել քարոզարշավին, Տափերականում էլ, մի քանի օր առաջ էլ Փոքր Վեդիում կայացած քարոզարշավին էր ներկա, ավելի կոնկրետ՝ մարտի 16-ին։ Նման էժանագին մեթոդների էին դիմել, որ մարդ հավաքեին։Փոքր Վեդիի գյուղապետ Կարեն Ստեփանյանին հրահանգել էինկոկորդիլոսագետ Գարիկի քարոզարշավին մարդաքանակ ապահովել, սա էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարն է ներկա լինելու, ով ինչ հարց ունի՝ թող գա տա։ Էս տեսակին ո՞նց ձեն կտա մեր ժողովուրդը․․․»։

Մեր զրուցակիցը հավելեց, որ Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարՍուրեն Թովմասյանը դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՔՊ-ի կողմից առաջադրվել էր՝ որպես ավագանու անդամ։ Այս ընտրությունների ժամանակ նա ցուցակում ընդգրկված չէ, փոխարենը՝նրա լուսանկարով ևս քարոզչական պաստառ են պատրաստել և փակցրել համայնքների շենքերի պատերին։

«Նախկին ընտրությունից մնացած նկարները չեն, այն ժամանակ ՔՊ-ն 3-րդ համարն էր, այս անգամ՝ 2-րդը, իբր Թովմասյանը դեմք ա, նկարը մեծացրել-փակցրել են պատերին, որ իրենց համար ձայներ ապահովի․․․»։

Հիշեցնենք, որ այս կիրակի՝ մարտի 27-ին, Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն։ Ընտրապայքարի մեջ են մտել՝ «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Նշենք նաև, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Իմ հզոր համայնք» կուսակցությունն ամենաշատ ձայներն էր հավաքել։

Աղբյուրը՝  168.am