կարևոր
3982 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-25 14:45
Հասարակություն

Մեղրիում պետական կառույցներ են փակվում, այդ թվում՝ Կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը․ պարզաբանում

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը պարզաբանեց, որ Կոմիտեի Մեղրիի մասնաճյուղի գրասենյակը չի փակվել, պարզապես երկու աշխատակիցներն աշխատանքից դուրս են եկել։ Առաջիկայում մրցույթ կհայտարարվի, մասնաճյուղը կունենա աշխատակից, և այն կշարունակի իր գործունեությունը։

Լրագրողները Սուրեն Թովմասյանից հետաքրքրվեցին՝ օտարերկրացիները շարունակո՞ւմ են Հայաստանում ձեռք բերել անշարժ գույք, Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիներ կա՞ն նրանց մեջ։

Ըստ Սուրեն Թովմասյանի՝ իր ձեռքի տակ չկան վիճակագրական տվյալներ։

«Ամբողջ 23 թվականի տվյալներն ամփոփվում են, մինչև հունվարի 26-ը կհրապարակվեն մեր կայքէջում, այնտեղ կան որոշակի տվյալներ։ Եթե ձեզ կոնկրետ պետության քաղաքացիներ են հետաքրքրում, պաշտոնական հարցում ուղարկեք՝ կարճ ժամանակում կպատասխանենք»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։