|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Մեր տեղեկություններով՝ մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Խաժակ Կարայանին ազատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։
Վերջինս ֆիզիկոս Համլետ Կարայանի որդին է՝ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ, այժմ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանի եղբայրը։ Փորձեցինք Ա. Կարայանից ճշտել, թե որն է եղբոր պաշտոնանկության պատճառը։ Նշեց, որ այլ աշխատանքի է անցել՝ նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ինֆորմացիոն տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն. «Իր պրոֆիլով է, 17 ոլորտ է, Հայաստանն այնտեղ պետք է ունենար իր ներկայացուցիչը, արդեն մեկնել է Մոսկվա և անցել աշխատանքի»»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։