Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն այսօր դատարանում հայտարարեց՝ ցանկանում է, որ իր շահերը պաշտպանի Զարուհի Փոստանջյանը, որն այսօր ներկայացել էր դատարան և նիստերի դահլիճից հետևում էր դատավարության ընթացքին։ Հաջորդ դատական նիստում դատարանը կքննարկի Փոստանջյանին որպես Պավել Մանուկյանի պաշտպան ներգրավելու հարցը։
«Այս պահին իրավունք ունեմ զբաղվելու փաստաբանական գործունեությամբ, իսկ դահլիճում գտնվող անձանց վերաբերյալ իմ դիրքորոշումը և մտերիմ հարաբերությունները դուք գիտեք, ուստի ցանկանում եմ նրանց պաշտպանել: Նպատակը արդարացմանը հասնելն է և իրական մեղավորներին պատժելը»,- նշեց Փոստանջյանը՝ հավելելով, որ այսօր էլ չի տեսնում արդար և ապամենաշնորհված դատական համակարգ: Ըստ նրա՝ դատարանների վրա կան ճնշումներ, և մենք շարունակում ենք ապրել բռնապետական պայմաններում: