|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողները հարց ուղղեցին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին «Սասնա ծռեր»-ից ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ: Պավլիկ Մանուկյանը հայտարարել էր, որ տարիներ առաջ Սեյրան Օհանյանն իր կաբինետում իրեն ծեծի է ենթարկել ու թքել իր բաժակի մեջ:
Սեյրան Օհանյանը չհերքեց, որ միջադեպը եղել է: «Անսխալական մարդիկ չեն լինում, բայց տարիների ընթացքում մարդը փորձում է կատարելագործվել, ուղղել այդ սխալները: Պավլիկ Մանուկյանի հետ կապված` իրոք, իմ աշխատասենյակում միջադեպ եղել է: Բայց բաժակի մեջ թքել, անգամ անհարմար եմ զգում արտաբերել դա, նման բան չի եղել: Պավլիկ Մանուկյանի հետ միջանձնային խնդիրներ են եղել, բայց մեր հարաբերությունները կարգավորվել են` հետո հասնելով բարձր մակարդակի: Հետագայում` իմ ղեկավարման տարիներին, նրա հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ, ինչ հարցով դիմել են, փորձել եմ աջակցել: Նկատի ունեմ` մեր մարտական ընկերներին սոցիալական ու այլ տարբեր հարցերով աջակցելը»,- ասաց նա: