կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-25 13:26
Սպորտ

Ռիոյում ներկայացվել է օլիմպիական կրակի փոխանցումավազքի ուղին

Ռիոյում ներկայացվել է օլիմպիական կրակի փոխանցումավազքի ուղին

31-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն Ռիո դե Ժանեյրոյում ներկայացրել է օլիմպիական ջահի շրջագայության ամբողջական ուղին: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հունաստանում վառված կրակը 95 օրերի ընթացքում կանցնի 329 քաղաքով, 10.000 մղոն` օդով և 20.000 կմ ցամաքով: Օլիմպիական փոխանցումավազքին կմասնակցի 12.000 մարդ: Մոտ երեք ամիս ձգված փոխանցումավազքը կեզրափակվի օգոստոսի 5-ին լեգենդար «Մարականա» մարզադաշտում:

Օլիմպիական խաղերի կրակը կվառվի Հունաստանում ապրիլի 21-ին, իսկ Բրազիլիա կհասնի արդեն մայիսի 3-ին: 

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում, աշխարհի 205 երկներից մոտ 10500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 կառույցներում: