կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-08 16:06
Իրավական

Աշտարակում պաշտոնատար անձինք խոչընդոտել են փաստաբանի աշխատանքին

Աշտարակում պաշտոնատար անձինք խոչընդոտել են փաստաբանի աշխատանքին

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խոչընդոտել են իր՝ որպես փաստաբանի, լիազորությունների իրականացմանը՝ 2016 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 13:00-ից մինչև հաջորդ օրը ժամը 15:00-ն թույլ չեն տվել մուտք գործել ոստիկանության հիշյալ բաժին և իրավական օգնություն ցուցաբերելու նպատակով հանդիպել ոստիկանության բաժնում շուրջ 32 ժամ ապօրինի պահվող Դ. Ն.-ին:

Փաստաբանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 332.3-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: