Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանի ընդդիմությանը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ նոյեմբերի 25-ի երեկոյան՝ ժամը 19:00-ին, ևս մեկ բողոքի ակցիա կկազմակերպի Թբիլիսիի Հանրապետության հրապարակում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Sputnik Georgia-ն:
Ընդդիմության ներկայացուցիչների տեղեկություններով՝ ակցիայի մասնակիցները կշարժվեն դեպի խորհրդարան և կփակեն շենքի մուտքերը, որպեսզի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները չկարողանան նիստ անցկացնել:
Վրաստանի ընդդիմությունը հայտնել է, որ բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը գիշերը կանցկացնի խորհրդարանի շենքի առջև, իսկ ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև իշխանությունները չկատարեն իրենց պահանջները:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Վրաստանում բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 14-ին, երբ իշխող կուսակցության պատգամավորները մերժեցին համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով: