|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը համարվող զբոսաշրջության ոլորտը շարունակում է հետընթաց արձանագրել: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հրապարակել է նախորդ ամիս Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը: 2015 հունիսի ցուցանիշների հետ համեմատած 2016 հունիսին Թուրքիա մուտք գործած զբոսաշրջիկների թիվը նվազել է 40.86 տոկոսով՝ 4 մլն. 123 հազարից նվազելով մինչև 2 մլն. 438 հազար. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «memurlar» լրատվական կայքի` սա 1994 թվականից մինչև այժմ արձանագրված ամենացածրն է ցուցանիշն է: Իսկ 2016թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 27.89 տոկոս անկում: 2015-ի հունվար-հունիս ամիսների Թուրքիայում իր հանգիստն անցկացրել էր 14 մլն 894 հազար 754 մարդ, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում՝ 10 մլն 740 հազար մարդ:
Ցուցանիշների անկման պատճառներից են թուրք-ռուսական ճգնաժամը, Թուրքիայում տեղի ունեցող ահաբեկչությունները, «Իսլամական պետության» սպառնալիքները, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» գործունեությունը և այլ բացասական ընկալումներ, որ ձևավորվել են Թուրքիայի մասին: Տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները մեծ հույսեր են կապում օգոստոսի 9-ին կայանալիք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման հետ՝ ակնկալելով դրական տեղաշարժ: