Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր լրագրողներին ներկայացրեց Հայաստանում գրանցված ամուսնությունների և ամուսնալուծությունների քանակի վերաբերյալ տվյալներ: Նրա խոսքով՝ եղած վիճակագրությունը հիմնված է քաղաքացիական կացության գրանցումների վրա և ներառում է գրանցված ամուսնությունների ու ամուսնալուծությունների դեպքերը:
Ներկայացնելով Հայաստանի անկախացումից ի վեր գրանցված ամուսնությունների և ամուսնալուծությունների դեպքերը՝ Կույումջյանը նշեց, որ անկախության առաջին տասնամյակում ունեինք ամուսնությունների թվի կտրուկ նվազում, իսկ հաջորդ տասնամյակում՝ ամուսնության դեպքերի ավելացում:
«Ամուսնությունների ամենաբարձր ցուցանիշը եղել է 2011 թվականին՝ 19706 դեպք, 2012 թվականին՝ 19 հազար, իսկ վերջին չորս-հինգ տարիների ընթացքում ունենք ամուսնությունների թվի նվազում: 2016 թվականի ցուցանիշը՝ 16912 դեպք»,- ասաց Կույումջյանը:
Ներկայացնելով ամուսնալուծությունների վերաբերյալ տվյալներ՝ նա նշեց, որ ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը (4496) գրանցվել է 2014 թվականին: Նրա խոսքով՝ 2015-2016 թվականներին նվազել է ինչպես ամուսնությունների, այնպես էլ ամուսնալուծությունների թիվը:
«Մենք ներկայացնում ենք ցուցանիշներ` յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով, և եթե ամուսնալուծությունը նայենք այդ կտրվածքով, վերջին երկու-երեք տարիներին գրեթե 1,2 միավոր են կազմում ամուսնալուծություն դեպքերը: Այսինքն՝ մեկ ամուսնալուծությունից մի քիչ ավելի»,- նշեց բանախոսը:
Մարզային կտրվածքով տվյալներ ներկայացնելով` Կույումջյանն ասաց, որ ամուսնության մակարդակը միջին հանրապետականից բարձր է Վայոց ձորում և կազմում է 7 միավոր, Երևանում՝ 6,1 միավոր, Կոտայքում`5,6: Ամենացածր ցուցանիշը, ըստ նրա, գրանցվել է Շիրակի մարզում` մոտ 4 տոկոս: Նա նշեց, որ ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռիում՝ կազմելով 2,4 միավոր:
Բանախոսը ներկայացրեց նաև տվյալներ, որոնք վերաբերում են ամուսնացող զույգերի տարիքին: «Եթե առաջ տղամարդկանց միջին տարիքը 25,5 տարեկանն էր, ապա հիմա 29,4 տարեկանն է, կանանցը 22 տարեկանն էր առաջ, հիմա արդեն` 26,2 տարեկանը»,- նշեց Կույումջյանը: