|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Քրդական բանվորական կուսակցության նախկին առաջնորդ Աբդուլլահ Օջալանի` Իմրալը բանտում մեկուսացման դեմ բողոքող Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի համանախագահ և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեյլա Գյուվենի սկսած հացադուլին դեկտեմբերի 16-ից միացել է 62 բանտերի 317 բանտարկյալ. հաղորդում է mezopotamyaajansi.com կայքը:
Նշենք, որ Լեյլա Գյուվենի հացադուլը տևում է արդեն 107 օր և սկսվել է անցյալ տարվա նոյեմբեր 8-ից:
Օջալանը, որը ձերբակալվել է 1999 թ., պահվում է Իմրալը կղզում գտնվող բանտում և բանտի միակ բանտարկյալն է: