|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Գևորգ Դարբինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաստորեն, պետական գույքը ոչնչացնելը, մսխելը, յուրացնելը իշխանության մենաշնորհը չէ: Ավտոմեքենաներն այրելու փաստին այսքան հանգիստ, նորմալ ու օրինաչափ վերաբերվելով հասարակության առնվազն մի մասը լեգիտիմացնում է այն, ինչի մեջ միչև հիմա մեղադրում էր իշխանությանը:
Տղերք, մոլորության մեջ եք, եթե կարծում եք, որ դուք դրանով վնասում եք իշխանությանը: Դուք մազաչափ անգամ նրանց չեք վնասում: Այն ինչ ունեն, ու ձեռք են բերել, նրանք սրբության նման պահում են և կկտրեին ցանկացածի կոկորդը, ով կհամարձակվեր դրա նկատմամբ ոտնձգություն կատարել: Ձեր այրածը նրանց սեփականությունը չէ, այլ պետության:
Այդ ավտոմեքենաների հետ դուք այրում եք, մոխրացնում եք պետական մտածողությունը և հավատը, որ բերելու եք այդ մտածողության վրա հիմնված այլընտրանքը»: