Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանը մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը, որպեսզի ի վիճակի լինի ստեղծել միջուկային զենք. նման կարծիք է արտահայտել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կառավարության նիստի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իրանը շարունակում է խաբել միջազգային հանրությանը, որպեսզի իր տնօրինության ներքո ստանա միջուկային զենքը: Այսօր անգամ ՄԱԳԱՏԷ-ն՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, գիտակցում է դա», ու հավելել. «Այդ կազմակերպությունն այժմ հասկանում է այն, ինչը մենք (իսրայելցիները) պնդել ենք տարիներ շարունակ»։
Հիշեցնենք՝ հունիսի 19-ին ՄԱԳԱՏԷ-ի Կառավարման խորհուրդն ընդունել էր «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) բանաձևի նախագիծը, ըստ որի՝ պահանջվում է Իրանից ապահովել երկու օբյեկտներ մուտք գործելու հասանելիությունը, որտեղ գործակալությունը կասկածում է, որ պահվում է չհայտարարարագրված միջուկային նյութ: Խորհրդի 35 պետություններից 25 անդամները աջակցել են բանաձևին, Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են քվեարկել, համապատասխանաբար յոթ երկրներ՝ ձեռնպահ: