|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կառավարության Ձմեռ պապը վաղն է գալու' «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՓԲԸ-ի տեսքով: Կառավարության վաղվա նիստում նախատեսվում է, որոշման նախագիծ' որպես նվիրատվություն` «ՅՈՒՆԻՔՈՄՓ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող սարքավորումները ընդունելու մասին:
Կառավարությունը պետք է «ՅՈՒՆԻՔՈՄՓ»-ից նվեր ստանա 3 հատ IP Phone YEALINK SIP-T38G հեռախոս, 3 հատ Expansion YEALINK EXP39 Հեռախոսի ընդլայնման մոդուլ եւ 17 հատ IP Phone YEALINK SIP-T32G հեռախոս' ըստ ներկայացված հավելվածի:
Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ տրամադրված հեռախոսները ամրակցվելու են կառավարության աշխատակազմին, ինչպես նշվում է նախագծում' «պայմանավորված վերջինիս բնականոն եւ արդյունավետ գործունեության ապահովման անհրաժեշտությամբ»:
Այս նվիրատվության նպատակն էլ «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գործունեության արդյունավետության բարձրացման ապահովումն է: