Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Յունիբանկը հատուկ իր քարտապանների համար սկսում է նոր ակցիա` «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում», որի շրջանակներում կարելի է կուտակել բոնուսային միավորներ և դրանց դիմաց ստանալ դրամական միջոցներ: Բոնուսային միավորները շնորհվում են Հայաստանում և արտերկրում Յունիբանկի VISA և ArCa քարտերով կանխիկ և անկանխիկ ձևով կատարված գործառնությունների համար (բացառությամբ` վիրտուալ գործարքների): Քարտապանի կողմից վճարված գումարի յուրաքանչյուր 1 000 ՀՀ դրամի դիմաց տրամադրվում է երկու միավոր:
Կուտակված միավորների վերաբերյալ տեղեկատվությունը քարտապանները ստանում են անվճար SMS հաղորդագրության միջոցով` յուրաքանչյուր հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում: Եռամսյակը մեկ հաճախորդի քարտային հաշվին հաշվեգրվում է կուտակված միավորներին համարժեք դրամ, եթե կուտակված միավորները գերազանցում են 500-ը:
Յունիբանկը քարտապանների համար պատրաստել է նաև հաճելի անակնկալ` 1 000 միավոր կուտակած քարտապանների միջև եռամսյակը մեկ անցկացվելու է թվով 3 IPhone SE բջջային հեռախոսների խաղարկություն: Հաղթողներն ընտրվելու են վիճակահանությամբ`մասնակիցների ցանկից բանկային քարտի համարի պատահական ընտրությամբ:
«Մենք մեր քարտապաններին առաջարկում են շահավետ և միևնույն ժամանակ լոյալության պարզ ու հասկանալի ծրագիր, որը քարտապանից ոչ մի լրացուցիչ գործողություն չի պահանջում: Պարզապես դուք կատարում եք ձեր վճարումները, իսկ բանկը հաշվարկում է միավորները և գումար փոխանցում ձեր հաշվին: Որպես լրացուցիչ նվեր` քարտապանների միջև բանկը կխաղարկի Iphone հեռախոսներ: Այդ կերպ մենք խթանում ենք քարտով կատարվող գործարքների ավելացումը և մեր շնորհակալությունը հայտնում Յունիբանկին վստահած և մեր քարտերն ընտրած հաճախորդներին», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: