Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Յունիբանկը, հաջողությամբ տեղաբաշխելով պարտատոմսերի հինգ թողարկումների ամբողջ ծավալը, հայտարարում է անվանական արժեկտրոնային դրամական և դոլարայինպարտատոմսերի նոր թողարկման մասին:
Պարտատոմսերի թողարկման պայմաններն են`
● դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 10%, շրջանառության ժամկետը` 24 ամիս: Պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 10 000 ՀՀ դրամ, թողարկման ծավալը` 500 մլն ՀՀ դրամ:
● դոլարային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5.5%, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար, թողարկման ծավալը` 5 մլն ԱՄՆ դոլար:
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:
Պարտատոմսերը կարել է ձեռքբերել` դիմելով բանկի գլխամասային գրասենյակ կամ 46 մասնաճյուղերից մեկը: Առաջարկի վերաբերյալ մանրամասն պայմանները, Ազդագիրը և Ազդագրիլրացումը հրապարակված է ww.unibank.am կայքի «Ներդրողներ և բաժնետերեր» բաժնում:
«Պարտատոմսերը` մեր հաճախորդների խնայողությունները պահպանելու և բազմապատկելու ամենանախընտրած տարբերակներից մեկն է: Պարտատոմսերն ապահովում են բարձրեկամտաբերություն, որը հաստատուն ձևով վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ: Նախորդ թողարկումների հաջողությամբ տեղաբաշխումը վկայում է բանկի հանդեպ հասարակությանվստահության մասին: Մենք առաջարկում ենք գումար ներդնելու լավագույն տարբերակներից մեկը` բարձր եկամտաբերություն, իրացվելիություն և ապահովածություն: Ի դեպ` բանկիդոլարային պարտատոմսերն ընդգրկված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի հիմնական (Abond) ցուցակում», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավվածդրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: