կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-21 13:26
Մշակույթ

Ո՞ւր է գնում այն գումարը, որը մենք ծախսում ենք թուրքական ապրանք գնելիս

Ո՞ւր է գնում այն գումարը, որը մենք ծախսում ենք թուրքական ապրանք գնելիս

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը հերթական կարճամետրաժ ֆիլմն է նկարահանել` «Բոյկոտ» անունով: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ուր է գնում այն գումարը, որը մենք ծախսում են թուրքական ապրանք գնելիս: «Մի՛ հարստացրեք թշնամուն, օգտվեք տեղական արտադրանքից»` այսպիսին է ֆիլմի կարգախոսը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Զաքարյանն ասաց, որ ֆիլմի պրոդյուսերն ամերիկաբնակ մեր հայրենակից Արման Գրիգորյանն է, իսկ օպերատորը` Դավիթ Հարությունյանը:

 

«Ֆիլմը նկարահանվել է մայիս, հունիս ամիսներին: Ֆիլմի նպատակն է խրախուսել տեղական արտադրության ավելացումը, քանի որ դրա շնորհիվ մարդիկ աշխատանքով են ապահովվում եւ ինչ-որ չափով նաեւ կանխվում է սարսափելի տեմպերի հասած արտագաղթը»,-ասաց Զաքարյանը:

 

Նա հիշում է, որ 1990-ականներին Իրանից տեսակ-տեսակ ապրանքներ էինք ստանում` ահավոր որակի, իսկ հիմա, երբ մենք մերը ստեղծելու հնարավորությունն ունենք, կրկին թուրքական ապրանք ենք գնում:

 

«Ես ուզում եմ, որ բոլոր տեսակի արտադրանքը Հայաստանում սկսի ավելանալ` սկսած հագուստից: Ինչ վերաբերում է գյուղատնտեսական ապրանքներին, ապա դա ողբերգություն է, որ մենք թույլատրում ենք դրանք Հայաստան բերվեն, քանի որ ամբողջ աշխարհն է բոյկոտում դրանք, եւ դրանով մենք մեր գյուղացուն ստիպում ենք հեռանալ մեր երկրից»,- ասաց Զաքարյանը: