Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման քաղաքական գործընթացն արգելակվել է, դեռևս չի հաջողվում շարժվել այդ ուղղությամբ: ТАСС-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքիւն գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, վերջերս իրավիճակը շփման գծում բավականին հանգիստ է, միջադեպերը քիչ են, և մյեծ մասշտաբների չեն: Կայացել է զոհերի մարմինների փոխանակում, նախապատրաստվում է կալանվորված մարդկանց փոխանակում՝ ոչ մեծ քանակությամբ, սակայն այնուամենայնիվ ինչ-որ գործընթաց տեղի է ունենում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սերտորեն աշխատում են ԱԳ նախարարների հետ: Ինչ վերաբերում է հողում տիրող իրավիճակին, ես կասեի, որ այն ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ, սակայն քաղաքական գործընթացը սառեցված է, և դեռևս այդ արգելակումից չի հաջողվում դուրս գալ»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն օգնում քաղաքական գործընթաց ստեղծելու մթնոլորտին․
«Սակայն մենք՝ որպես համանախագահներ, ամերիկացիների և ֆրանսիացիների հետ աշխատում ենք միասին և միասնական տեսլական ունենք այս հարցի շուրջ: Մենք ցանկանում ենք գտնել լուծումը, որն, իհարկե, պետք է գտնել ուղիղ երկխոսության միջոցով», - ընդգծել է Լավրովը:
Շփումներ կան, սակայն կարգավորման մասին երկխոսությունը դեռևս չի վերականգնվել», - հավելել է ՌԴ ԱԳ նախարարը: