| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը այսօր 2012-ին կատարված աշխատանքներն ամփոփելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին` նախապես տեղեկացնելով, որ որևէ առանձին դեպքի չի անդրադառնա:
Լրագրողների մեծ մասի հարցերը, սակայն վերաբերում էին հենց առանձին դեպքերի` «Մատաղիսի», «Գոմեշի մսի» և այլ գործերի, ինչպես նաև 2012-ին տարբեր զորամասերում տեղի ունեցած և հանրության շրջանում մեծ արձագանք գտած դեպքերին: Հարցերին տարատեսակ ձևակերպումներ տալով` այնուամենայնիվ, փորձեցինք ինչ-որ պատասխաններ ստանալ և զինդատախազի դիրքորոշումը ներկայացնել հանրությանը, սակայն պարոն Կոստանյանը խիստ պաշտոնական էր:
Զինդատախազի նման պահվածքը տպավորություն ստեղծեց, թե նա «շունչը պահած» սպասում է, թե ե՞րբ են, ի վերջո, լրագրողները դադարեցնելու հանրությանն այդքան հետաքրքրող հարցապնդումներն ու հեռանալու: Մի պահ նրան թվաց, թե հարցերն ավարտվել են, և նա շտապեց լքել մեզ, սակայն տարբեր կողմերից հնչող հարցերի նոր տարափին դիմադրել չհաջողվեց:
 Փորձեցինք չշեղվել զինդատախազի ներկայացրած ամփոփիչ արձանագրությունից. լրագրողներին հուզում էր, թե 2012-ին ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով 20 հանցագործություններից (արձանագրված է 29-ը, որոնցից 9-ը կատարվել է հակառակորդի կողմից) քանի՞սն են կատարվել հրամանատարական կազմի, քանիսը` զինվորների կողմից: Զինդատախազն ասաց, որ չի կարող պատասխանել: Yerkir.am-ն ուղղեց հարցի պարզագույն տարբերակը. «Ո՞ր դեպքերն են շատ եղել` զինվորների՞, թե՞ սպայական կազմի կողմից կատարված հանցագործությունները», որին պարոն Կոստանյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ նման վիճակագրություն չունենք»:
Զինդատախազի «բովանդակալից» և «սպառիչ» պատասխանները դիտեք տեսանյութում: