Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր հասարակության ահռելի մեծամասնությունը չի աշխատում, և այս 11 օրերի ընթացքում աշխատանք չունեցողների կարգավիճակը, ասես, հավասարվեց աշխատողների կարգավիճակին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` մեկնաբանելով Նոր տարվա տոնական 11 օրերը: Նշենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում խիստ քննադատել էր կառավարության որոշումը` տոնական օրերի հետ կապված` այն համարելով «պոֆիգիստ, անհեռանկար ու հիմար» որոշում, քանի որ աղքատ երկրների համար այդքան շատ տոնական օրերն ավելորդ ճոխություն են ու վնասաբեր տնտեսության համար:
Հրանուշ Խառատյանի խոսքով` Հրանտ Բագրատյանը ճիշտ է նկատել, թեև իրականում սպասարկման մասնավոր ծառայությունները շարունակել են աշխատել: «Միայն դպրոցներն են, որ չեն աշխատել, իսկ մասնավոր բիզնեսում բավական ինտենսիվ աշխատել են տոնական օրերին: Հլը ու համարձակվեր մասնավոր սեկտորի աշխատողն ասեր, որ տոնական օրերին ինքը չի ուզում աշխատել...»,- կարծիք հայտնեց Հրանուշ Խառատյանը: Նրա խոսքով` այս տարվա տոնական 11 օրը բացառություն էր, որովհետև դրանցում ներառվել են շաբաթ և կիրակին ու Սուրբ Ծննդյան օրերը, սակայն, Հրանուշ Խառատյանի խոսքով, առհասարակ, Նոր տարվա տոնական օրերը սկսվում են 31-ից մինչև 6-ը , իսկ ամսի 7-ը կառավարության հատուկ բարեհաճ վերաբերմունքն է` տաղավար տոների նկատմամբ ժողովրդական հետաքրքրություն առաջացնելու նպատակով:
«Չեմ կարծում, որ տնտեսական կյանքի ակտիվության վրա կանդրադառնան 11-օրյա տոնական օրերը: Դա կազդեր այն դեպքում, եթե Հայաստանը տնտեսական ակտիվ երկիր լիներ, այնինչ հիմա Հայաստանը տնտեսական պասիվ երկիր է: Իսկ կառավարության այդ որոշումը, իհարկե, տխուր է»,- ասաց ազգագրագետը: