Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳՆ ղեկավարները հուլիսի 4-ին հանդիպել են Երևանում` միջազգային օրակարգի հրատապ հարցերի քննարկման համար: Հայաստան է ժամանել նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Известия-ի տեղեկություններով` այցի ընթացքում նախարարը ԼՂ հարցով ոչ պաշտոնական բանակցություններ է վարել հայկական կողմի հետ:
Դիվանագիտական շրջանակներում Известия-ի աղբյուրը հայտնել է, որ ՌԴ-ի միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունները ակտիվ են ընթանում, սակայն` առանց ավելորդ շտապողականության: Ըստ աղբյուրի` ՌԴ-ն ցանկանում է այնպես հաղթահարել այդ ճգնաժամը, որպեսզի մասնակիցները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղը, առավելագույնս անցավ դուրս գան դրանից:
Ռուսական ծրագիրը, մասնավորապես, ենթադրում է ՀՀ-ի և ԼՂՀ-ի սահմանների բացում ոչ միայն Ադրբեջանի, այլ և Թուրքիայի կողմից: Պարբերականի աղբյուրի համաձայն` ռուս-թուրքական հաշտությունը կարող է դրական ազդել ԼՂ հակամարտության կարգավորման վրա: