|
Փոխարժեքներ
21 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ռուսական «Известия»-ն հաղորդում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է MLS-ի առաջնությունում հանդես եկող «Չիկագո Ֆայր» թիմը:
Աղբյուրի համաձայն` ամերիկական ակումբն արդեն առաջարկ է արել հայ հարձակվողին և պատրաստ է երկարաժամկետ պայմանագիր ստորագրել ֆուտբոլիստի հետ: Ամերիկյան առաջնություն տեղափոխվելու դեպքում Մովսիսյանի աշխատավարձը չի պակասի, նա կստանա այնքան գումար, որքան այժմ «Սպարտակ»-ում է ստանում:
Ռուսական պարբերականը նաև նշում է, որ հայ ֆուտբոլիստը չի մերժել «Չիկագո Ֆայր»-ի առաջարկը և այն դիտարկելու է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: