կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-08 22:08
Աշխարհ

Թուրքիան և Ադրբեջանը ամենամեծ թվով բանտարկյալ-լրագրողներ ունեցող երկրների շարքում են

Թուրքիան և Ադրբեջանը ամենամեծ թվով բանտարկյալ-լրագրողներ ունեցող երկրների շարքում են

Այս պահին աշխարհում 173 լրագրող է բանտարկված իր մասնագիտական պարտականությունները կատարելու արդյունքում։ Այս մասին հայտնում է «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշպան կազմակերպության կայքը։

 

Լրագրողների համար ամենից մեծ բանտ համարվում է Չինաստանը (30 լրագրող)։ Բանտարկված լրագրողների թվով հաջորդում են Էրիթրեան (28 լրագրող), Իրանը (18 լրագրող), Սիրիան (17 լրագրող), Թուրքիան (11 լրագրող) և Ադրբեջանը (10 լրագրող)։

 

Իր աշխատանքը կատարելու հետևանքով բանտում է պահվում 9-ական լրագրող Ուզբեկստանում ու Եթովպիայում, 6 լրագրող՝ Բահրեյնում, 5-ական լրագրող՝ Բիրմանյում ու Եգիպտոսում, 2-ական լրագրող՝ Սաուդյան Արաբիայում, Կուբայում, Հնդկաստանում, Ռուսաստանում ու Վիետնամում։ Լրագրողների համար բանտ են համարվում նաև Արգենտինան, Կամերունը, Հյուսիսային Կորեան, ԱՄՆ-ն, Գամբիան, Քենիան, Քուվեյթը, Լաոսը, Լիբիան, Պակիստանը, Ռուանդան, Սուդանը, Շրի Լանկան, Սվազիլենդը և Թայլանդը. այս երկրներում բանտարկված է 1-ական լրագրող։

 

2014թ. ընթացքում աշխարհում 17 լրագրող է սպանվել իր մասնագիտական պարտականությունները կատարելու արդյունքում։ Այս ցավալի ցուցակում առաջատարը Սիրիան է, որտեղ այս տարի սպանվել է 7 լրագրող։ Հաջորդում են Աֆղանստանը (2 լրագրող) և Բրազիլիան (2 լրագրող): Մեկական լրագրող է սպանվել Կոլումբիայում, Եգիպտոսում, Իրաքում, Մեքսիկայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուկրաինայում։