կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-30 21:00
Հասարակություն

Զինծառայողը ցատկել է ջուրը, սուզվել եւ չկարողանալով լողալ, խեղդվել է. ՔԿ

Զինծառայողը ցատկել է ջուրը, սուզվել եւ չկարողանալով լողալ, խեղդվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Էդգար Չաղլյանի մահվան հանգամանքները։

2016 թվականի հունիսի 29-ին ահազանգ է ստացվել առ այն, որ  նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Վրեժի Չաղլյանը Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական տարածքում գտնվող ջրավազանում լողալիս խեղդվել է: 

Նախնական տվյալներով՝  2016 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Է.Չաղլյանը երկու ծառայակիցների հետ ինքնակամ լքել է զորամասի տարածքը և գնացել նշված ջրավազան՝ լողալու:

Պարզվել է, որ Է.Չաղլյանը ջրավազան ջուր լցնող խողովակի վրայից ցատկել է ջուրը, սուզվել, սակայն չկարողանալով լողալ, խեղդվել է:

Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրենք լրացուցիչ։