Փոխարժեքներ
15 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Շուրջ 20 օր է՝ ծաղկի արտահանման արգելքով պայմանավորված՝ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ծաղիկ արտահանողները։
Դեռևս հունիսին վերջիններիս ընդունել էին էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները՝ խոստանալով օր առաջ լուծել խնդիրը, սակայն, առ այսօր չկա որևէ դրական տեղաշարժ։
Նշված տնտեսվարողներին չի տրվում պաշտոնական պարզաբանում, թե ինչո՞ւ է ռուսական կողմը արգելել Հայաստանից ծաղիկների արտահանումը։
Մինչ իշխանությունները գործուն քայլեր ձեռնարկելու փոխարեն զբաղված են «ահաբեկիչների» հայտնաբերմամբ և հակաեկեղեցական գործողություններով, բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գյուղատնտեսությունն ու արտահանումը հայտնվել են խայտառակ վիճակում։
Վարկերով ջերմոցներ ստեղծած մեր հարյուրավոր հայրենակիցներն ամեն օր կրում են ֆինանսական ահռելի կորուստներ, որոնք անդառնալի հետևանքներ կարող են ունենալ ոլորտի համար։ Չկարողանալով այդ քանակության ծաղիկներն իրացնել տեղի շուկայում՝ արտահանողները ստիպված են լինում թափել դրանք։
Խնդրի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, որի վարած քաղաքականությունը ջախջախիչ հարված է հասցնում մեր տնտեսությանը։ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացումը հանգեցնելու է կործանարար հետևանքների։ Դե, իսկ ոլորտի պատասխանատու նախարարը «չափազանց կարևոր» հանձնարարություն է կատարում՝ միանալով հակաեկեղեցական, հակազգային արշավին՝ իրեն վստահված ոլորտը թողնելով բախտի քմահաճույքին:
Քանի սրանք են իշխանության, որևէ խնդրի լուծման սպասել պետք չէ։ Իշխող խմբակն իր անմիջական պարտավորությունները 7 տարում չի կատարել և չի կատարելու։ Սրանց վերջնանպատակը մեկն է՝ մեր տնտեսությունը հանձնել թուրքերին»։