Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քննչական կոմիտեում իրականացված քննությամբ պարզվել է, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը խմբի հետ իբր մտադիր է եղել գրավել նաև Նուբարաշենի զորամասը: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանի ասուլիսի ժամանակ:
Մեր այն հարցին՝ համաձայն նախաքննության՝ ի՞նչ ենթադրյալ գործողություններ պետք է անեին ենթադրյալ խմբի անդամները զորամասում, պաշտպանը դժվարացավ պատասխանել ՝ նշելով, որ իրեն տվյալ դրվագի հետ կապված մանրամասներ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ, համաձայն նախաքննական տվյալների, Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը:
Նշենք, որ Արա Զաքարյանը երեկ բողոքարկել է իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումը: Փաստաբանն այսօր հերթական անգամ ընդգծեց, որ Սեֆիլյանի դեմ քաղաքական պատվեր է կատարվում՝ կապված նրա ծավալած գործունեության հետ: Նա նաև հայտնեց, որ երեկ իր պաշտպանյալն առերեսվել է քրեական գործով ևս մեկ անձի հետ, որի պահվածքից կարելի է ենթադրել, որ նրա նկատմամբ կիրառվել են ճնշումներ: «Մինչ առերեսումը նորմալ էր, առերեսման ընթացքում կցկտուր մտքեր էր արտահայտում` հայացքը ներքև ուղղած: Քննիչը պինցետով քաշում էր բառերը, ուղղորդող հարցեր էին տալիս»,- ասաց փաստաբանը:
Արա Զաքարյանը հայտնեց, որ առերեսման ընթացքում իրենք զրկված են եղել պաշտպանական միջոցներից, մասնավորապես` Սեֆիլյանի դեմ ցուցմունքներ տված անձին հարցեր տալուց:
Անդրադառնալով հայտնաբերված զենք-զինամթերքին՝ պաշտպանը նշեց. «Ծիծաղելի է ենթադրել, որ նրանք 2 ինքնաձիգով ինշխանություն էին յուրացնելու»: