|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Չինաստանը դժգոհ է ԱՄՆ դիրքորոշումից՝ կապված կորոնավիրուսի տարածման վերաբերյալ Պեկինի մասնակցությանը և հավանական է համարում պատասխան պատժամիջոցների կիրառումը. հայտնում է Global Times-ը։
Ավելի վաղ հանրապետական Լինդսի Գրեհեմը ԱՄՆ Սենատ օրինագիծ էր ներկայացրել «COVID-19-ի պատասխանատվության մասին», որը ենթադրում է պատժամիջոցներ Չինաստանի նկատմամբ՝ կորոավիրուսի տարածման համար։
Օրինագիծն ենթադրում է, որ Չինաստանը պետք է վարակի վերաբերյալ ամբողջական զեկույց տրամադրի և փակի այն բոլոր շուկաները, որտեղ վարակը կարող է տարածվել կենդանիների միջոցով։
Նշենք նաև, որ դեմոկրատ սենատորները, ովքեր մեծամասնություն են, չեն աջակցում այս օրինագիծը։