կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-30 17:47
Քաղաքական

Կոստանյանը` Միասնական քննչական մարմնի ու իր կադրային քաղաքականության մասին

Կոստանյանը` Միասնական քննչական մարմնի ու իր կադրային քաղաքականության մասին

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ԱԺ-ում ելույթ ունեցող դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվեց, թե ինչպես է պատկերացումը Միասնական քննչական մարմնի գործունեությունը եւ զինվորական դատախազ եղած ժամանակ ինչպիսի կադրային քաղաքականություն է վարել:

 

Աղվան Վարդանյանի հարցերից մեկն էլ վերաբերում էր ԱԺ նիստում դատախազության տարեկան հաշվետվության ներկայացմանը, որի մասին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արդեն հարց հնչեցրել էր: Պատգամավորը նշեց, որ թեեւ Կոստանյանը հղում կատարեց օրենքի տառին, բայց ընդգծեց, որ իբրեւ սկիզբ նա կարող է ինքը նախաձեռնել, որ հաշվետվությունը ներկայացվի ԱԺ նիստում:

 

Կոստանյանը եւս մեկ անգամ կրկնեց իր դիրքորոշումը հաշվետվության ներկայացման կապակցությամբ եւ հավելեց, որ ցանկացած ֆորմատով պատրաստ է ներկայացնել այն:

 

Խոսելով կադրային քաղաքականության մասին` դատախազի թեկնածուն նշեց, որ ցանկացած անձ, ով աշխատասեր է եւ պրոֆեսիոնալ, առանց որեւէ խոչընդոտի աշխատել է ու կշարունակի աշխատել:

 

Ինչ վերաբերում է Միասնական քննչական մարմնի ստեղծմանը, ըստ Կոստանյանի, դա ժամանակի հարց է, բայց միանշանակ է, որ դրանով ավելի կբարձրացվի նախաքննության մարմնի արդյունավետությունը, միասնականությունը: