|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 2 անչափահասի, ովքեր մտադրվել էին կրակ բացել իրենց դասընկերների և ուսուցիչների ուղղությամբ. տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով ABC հեռուստաալիքը:
Ֆուլերթոն քաղաքի ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ դպրոցում հրաձգություն է հնարավոր. միջոցառումներից մեկի ժամանակ անչափահասները, հիշելով 1999-ին Կոլորադա նահանգի Կոլումբայն քաղաքի դպրոցների մեկում տեղի ունեցածը, երբ 2 անչափահասներ կրակ էին բացել` սպանելով 12 դասընկերոջ և ուսուցչի, գլուխ են գովել, թե պատրաստվում են գերազանցել նրանց: Նաև քննարկել են, թե ինչ զենք են կիրառելու: