|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը երկրի պետական TRT հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ նախագահ Էրդողանը շուտով կզանգահարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ըստ Demokrathaber-ի՝ Թուրքիայի վարչապետը տեղեկացրել է, որ հեռախոսազրույցը տեղի կունենա կա'մ չորեքշաբթի, կա'մ հինգշաբթի:
«Ասում ենք՝ երանի կատարվածը տեղի չունենար: Մենք մեր ափսոսանքը հայտնեցինք: Ճգնաժամին վերջ տալու գործընթացն ակտիվորեն սկսվեց: Դրան հետևելու են տնտեսական ոլորտում հարաբերությունները: Համարելու ենք, որ 6 ամսվա ընթացքում կատարվածները չեն եղել ու շարունակելու ենք մեր ճանապարհը: Մենք հայտնեցինք, որ հարաբերությունների կրկին բարելավման համար հարկ եղած դեպքում կփոխհատուցենք»,- ասել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահը ուղերձ էր հղել Պուտինին, որում մասնավորապես ասվում էր. «Ասում եմ` ներեցեք: Ամբողջ սրտով կիսում եմ ձեր ցավը: Ռուսաստանցի օդաչուի ընտանիքը մենք դիտարկում ենք որպես թուրքական ընտանիք: Հանուն ցավի ու վնասի ծանրության թեթևացման` մենք պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության»: