Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քաթար կատարած այցի ժամանակ իրեն ուղեկցող լրագրողներին տված հարցազրույցում դատապարտել է ԱՄՆ-ի դիրքորոշումը PKK-ի` Քուրդիստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևին աջակցելու հարցում։
«Տարածաշրջանում ահաբեկչության դրսեւորումների դեմ համատեղ պայքար մղելու՝ Թուրքիայի կոչի ֆոնին ԱՄՆ-ն ակտիվորեն զինում է Սիրիայում ահաբեկիչներին։ Այդ ի՞նչ բարեկամության դրսեւորում է Թուրքիայի հետ, ինչպիսի՞ գործընկերություն է սա ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Վաշինգտոնը, իհարկե, չի կարող պատասխանել այս հարցերին: Ցավոք, ԱՄՆ-ը սխալ քաղաքականություն է վարում տարածաշրջանում»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu-ն։
Թուրքիայի նախագահը նաև ուշադրություն է հրավիրել Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հետ վերջերս կայացած հանդիպման վրա և նշել, որ Սիրիայի թեման քննարկվում է երկու երկրների արտգործնախարարությունների մակարդակով։
Էրդողանը նաև դարձյալ հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ձևաչափով միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: