|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մտադիր է մոտակա ժամերին հեռախոսազրույց ունենալ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` կապված Սիրիայում ռուսական Իլ-20-ի խոցման հետ: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում, իսկ սիրիական ուժերը պաշտպանվելիս խոցել են ռուսական Իլ-20-ը, որը եղել է դեպքի վայրից ոչ հեռու: Զոհվել է 15 զինվոր:
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն արդեն հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ՊՆ ղեկավարի հետ և մեղադրել կատարվածում Իսրայելին: ՌԴ Պետդումայում Իսրայելի քայլերը «ագրեսիայի ակտ» են անվանել:
Իսրայելը խոստովանել է, որ հարվածներ է հասցրել Սիրիայում, սակայն օդանավի խոցման պատասխանատվությունը չի ընդունել: