Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թվականին Մինսկի խմբի գործունեությունը գործնականում դադարեցվել էր։ Սրա պատճառը Հայաստանի նոր ղեկավարության չափազանց տարօրինակ պահվածքն էր։ Որովհետև, երբ 2018-ին Հայաստանի նոր ղեկավարությունը եկավ իշխանության, և՛ Մինսկի խմբում, և՛ մենք որոշ հույսեր ունեինք, որ հանցավոր խունտայի ռեժիմի տապալմամբ, իշխանության նոր սերունդը կհասկանա իրականությունը, որ իրենք չեն կարող պատերազմել Ադրբեջանի դեմ. հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Սակայն 2019 թվականին Հայաստանի ղեկավարությունը բոլորովին այլ դիրքորոշում որդեգրեց: Երկրի ղեկավարության հնչեցրած անհեթեթ մտքերը փաստացի վերջ դրեցին բանակցային գործընթացին։ «Ղարաբաղը Հայաստան է, վերջ» բառերով ավարտվեց բանակցային գործընթացը, և այս հայտարարությունից հետո ինձ ընդառաջ եկած Մինսկի խումբը շատ անորոշ վիճակում էր։ Այս հայտարարությունից հետո անհնար էր որևէ բանակցություն վարել, քանի որ բանակցությունների էությունն արդեն այն էր, որ օկուպացված հողերը ազատագրվելու են»,- ասել է նա։