Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան էջում հայտնում է.
«Ողջունում ենք Amnesty International միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը արձանագրում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը զրկել է սննդի մատակարարումներից և հումանիտար աջակցությունից։ Կազմակերպությունն ընդգծում է նաև, որ Ադրբեջանը շարունակում է անտեսել ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմնի որոշումը, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, և պնդում, որ Ադրբեջանը պետք է վերացնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և վերջ դնի հումանիտար ճգնաժամին։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից նման հայտարարություններն ու իրավիճակի հասցեականն գնահատականները պետք է հիմք հանդիսանան միջազգային հարթակում որոշում կայացնողների համար՝ Ադրբեջանի նկատմամբ զսպիչ և պատժիչ գործողություններ ձեռնարկելու համար»: