Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հունիսի 26-ին, ժամը 02.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի վերջնամասում (Արգավանդ գյուղի խաչմերուկի մոտակայքում` դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհ) տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Փարիզյան Կազինո ակումբի մոտակայքում PRESTIGE տաքսի ծառայությանը պատկանող BYD մակնիշի 33 SP 484 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է վերամբարձ կռունկին (վարորդ՝ Ս. Ա. 1986 թ. ծնված), այնուհետև բախվել արտաքին լուսավորության սյանը, ինչի հետևանքով Աստղիկ ԲԿ հոսպիտալացված BYD մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Պ.-ը (1985 թ. ծնված) մահացել է, իսկ կռունկի ուղևոր Գ. Ա.-ի (1992 թ. ծնված) առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են BYD մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: