|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փետրվարի 19-ին, ժամը 10.15-ին, 1970 թ. ծնված Մարտուն Մ.-ն ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը, ժամը 01.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 3-րդ կ/մ-ին` Սարամեջ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում, իրեն ամրակցված «BYD» մակնիշի տաքսի ավտոմեքենայում, վիճաբանության ժամանակ, ուղևորը՝ Երևան քաղաքի բնակիչ ոմն Վիգեն, ձեռքով ու ոտքով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` ծնոտի շրջանում պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Վիգենի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: