|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր` հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Մարտունի քաղաքի բնակիչ, 45-ամյա Էդգար Մանուկյանի վարած Hyundai Elantra մակնիշի 54 PM 444 համարանիշի և դեռևս չճշտված վարորդի վարած Mercedes մակնիշի 34 CD 639 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը: Բախման հետևանքով Hyundai-ի 2 ուղևորներն ու Mercedes-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Hyundai-ի վարորդ Է. Մանուկյանը աշխատում է Արդշին բանկի Մարտունու մասնաճյուղում` որպես կառավարիչ, իսկ Mercedes-ի մեջ հայտնաբերվել է տաքսու նշան (զնակ) և դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ տաքսու վարորդն ու ուղևորը վերադառնալիս են եղել ձուկ բռնելուց, քանի որ ավտոմեքենայում հայտնաբերվել են կարթեր, ձկներ և ձկնորսության համավ օգտագործվող այլ պարագաներ:
Մանրամասները՝ այստեղ: