|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Հունվարի 7-ին, ժամը 21.30-ին, 1979 թ. ծնված Թադևոս Բ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ին, անհայտ անձը Երևանի Խաղաղ Դոնի փողոցում նստել է իր «Մերսեդես» մակնիշի տաքսի ավտոմեքենան և Զաքարիա Սարկավագի փողոցի վերջնամասում, իր վստահությունը չարաշահելով, իրենից վերցրել է գումար և ավտոմեքենայի սրահից գողացել իր բջջային հեռախոսն ու հեռացել:
Հունվարի 12-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության ծառայողները նշված հանցանքը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1973 թ. ծնված Հայկ Գ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: