կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-27 10:08
Իրավական

Գյումրի մեկնելու ճանապարհին ուղևորը սպանել է տաքսու 20-ամյա վարորդին

Գյումրի մեկնելու ճանապարհին ուղևորը սպանել է  տաքսու 20-ամյա վարորդին

Փետրվարի 26-ին` ժամը 17.45-ին, ոստիկանության Թալինի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում հայտնաբերվել է դիակ՝ պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է դիակի ինքնությունը՝ 1997 թ. ծնված Կարլեն Գրիգորյան: Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, 1992 թ. ծնված Վարդան Հ.-ն Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցից նստել է Կարլեն Գրիգորյանի «Մերսեդես C180» մակնիշի տաքսի ավտոմեքենան՝ Գյումրի մեկնելու նպատակով:

Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Թլիկ գյուղի մոտ, վերջիններիս միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Հ.-ն դանակով հարվածել է Կ. Գրիգորյանին, պատճառել մահ, ապա դիմել է փախուստի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ժամը 19.45-ի սահմաններում նշված գյուղի դաշտից հայտնաբերել և բերման է ենթարկել Վարդան Հ.-ն, որը խոստովանել է կատարած հանցագործությունը:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Վարդան Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: